Logo

Մ23 ԱԱ․ Շանթ Խաչատրյանը և Հայկ Խլոյանը կիսաեզրափակիչում են

17:06 / 27.10.2023Ըմբշամարտ
null

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության առաջին մրցումային օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ, որոնցից երկուսը դուրս են եկել կիսաեզրափակիչ։

Եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն Շանթ Խաչատրյանը (72 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ)։ Կիսաեզրափակիչում Խաչատրյանի մրցակիցը կլինի չեզոք դրոշի ներքո ելույթ ունեցող Դմիտրի Ադամովը, իսկ Հայկ Խլոյանը կմրցի Պավել Խլինչուկի հետ։

Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Կարեն Խաչատրյանը (82 կգ) պարտվել են քառորդ եզրափակիչում, իսկ Սահակ Հովհաննիսյանը (67 կգ)՝ մեկնարկային գոտեմարտում։  

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Մ23 ԱԱ-ին մասնակցել էր 10 ըմբիշով ու ելույթն ավարտել 2 մեդալով։ Մանվել Խնձրցյանը (57 կգ) դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Մեժլում Մեժլումյանն (61 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ