Մանվել Խնձրցյանը (57 կգ) դարձավ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության փոխչեմպիոն:
Եզրափակիչում հայ ըմբիշը մրցեց չեզոք դրոշի ներքո ելույթ ունեցող ռուսաստանցի Նաչին Մոնգուշի հետ ու պարտվեց 0-11 հաշվով:
Մանվել Խնձրցյանը պայքարը սկսել էր հոկտեմբերի 24-ին ու 3 հաղթանակ տարել եզրափակիչի ճանապարհին։
Սերգեյ Սարգսյանը (97 կգ) կիսաեզրափակիչում ստացած վնասվածքի պատճառով չի մասնակցել բրոնզե մեդալի համար գոտեմարտին։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Մ23 ԱԱ-ին մասնակցեց 10 ըմբիշով ու ելույթն ավարտեց 2 մեդալով։ Ավելի վաղ բրոնզե մեդալակիր էր դարձել Մեժլում Մեժլումյանը (61 կգ)։
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբիշները մրցագորգ դուրս կգան հոկտեմբերի 27-ից: Մ23 աշխարհի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 29-ին: