Logo

Մ23 ԱԱ․ Խնձրցյանը և Սարգսյանը կիսաեզրափակիչում են, Մեժլումյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար

18:05 / 24.10.2023Ըմբշամարտ
null

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության երկրորդ օրը պայքարը սկսել են Հայաստանի ևս 5 ներկայացուցիչներ, որոնցից երկուսը դուրս են եկել կիսաեզրափակիչ։

Մանվել Խնձրցյանը (57 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ) տարել են 2-ական հաղթանակ, իսկ երեկոյան մրցահերթում կպայքարեն եզրափակիչի ուղեգրի համար։

Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), Տիգրան Ղազարյանը (70 կգ) և Մենուա Յարիբեկյանը (79 կգ) պարտություն են կրել։

Հոկտեմբերի 23-ին պայքարի մեջ մտած ու մեկնարկային գոտեմարտում պարտություն կրած Մեժլում Մեժլումյանը (61 կգ) հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար և միակ սփոփիչ գոտեմարտում 11-0 հաշվով վստահ հաղթել է ամերիկացի ըմբիշի։ Մեժլումյանը բրոնզե մեդալը կվիճարկի չեզոք դրոշի ներքո ելույթ ունեցող Իվան Հրամիկայի հետ։

Առաջին մրցումային օրը մրցագորգ էին դուրս եկել նաև Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ), որոնք պարտվել էին ու ավարտել ելույթները։

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբիշները մրցագորգ դուրս կգան հոկտեմբերի 27-ից: Մ23 աշխարհի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 29-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա