Կայացել է հոկտեմբերի 20-ին Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության վիճակահանությունը։
Հայաստանի ներկայացուցիչներն իմացել են առաջին մրցակիցներին.
- 55կգ` Արայիկ Թոփալյան - Դեյմեր Ռոսալ (Վենեսուելա) (1/16 եզրափակիչ)
- 60կգ` Սուրեն Աղաջանյան - Կոտա Գոմի (Ճապոնիա) (1/8 եզրափակիչ)
- 63կգ` Դավիթ Ջոթյան - Յերեմի Պարելտա (Էկվադոր) (1/16 եզրափակիչ)
- 67կգ` Ռուբեն Միրանյան - Իմեդ Խուջաձե (Ուկրաինա) (1/32 եզրափակիչ)
- 72կգ` Գասպար Տերտերյան - Սիմոն Բորկենհագեն (Շվեդիա) (1/16 եզրափակիչ)
- 77կգ` Սամվել Տերտերյան - Իսամի Հորիկիտա (Ճապոնիա) (1/16 եզրափակիչ)
- 82կգ` Յուրիկ Պետրոսյան - Գամզատ Գաջիև (Ռուսաստան)/Ստանիսլավ Ֆյուսի (Լեհաստան) (1/8 եզրափակիչ)
- 87կգ` Ռուբեն Գևորգյան - Յասին Բեն Լաբեդ (Լեհաստան) (1/16 եզարփակիչ)
- 97կգ` Արշակ Գեղամյան - Նաման Նաման (Հնդկաստան) (1/16 եզրափակիչ)
- 130կգ` Ռազմիկ Քուրդյան - Իլյա Շեմչուկ (Բելառուս) (1/8 եզրափակիչ)
Մրցումային առաջին օրը մրցագորգ դուրս կգան 67, 77, 87 և 130կգ քաշային կարգերի ըմբիշները։


