Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը:
Հայաստանի հավաքականը նվաճած 1 արծաթե և 2 բրոնզե մեդալով թիմային հաշվարկում 44 երկրների շարքում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:
Արծաթե մեդալակիր է դարձել 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը, բրոնզե մեդալ են նվաճել 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանն ու 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը:
Առաջատարը Ռուսաստանի հավաքականն է, երկրորդը՝ Իրանի, երրորդը՝ Վրաստանի հավաքականները:
Նոյեմբերի 5-ից պայքարի դուրս կգան ազատ ոճայինները: