Ըմբշամարտի Հայաստանի հավաքականները Սերբիայի Նովի Սադ քաղաքում 20 ներկայացուցչով կմասնակցեն մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությանը, հայտնում է ՀԸՖ մամուլի ծառայությունը։
Ազատ ոճ
- Նորիկ Հարությունյան (57կգ)
- Լևիկ Միքայելյան (61կգ)
- Անդրանիկ Ավետիսյան (65կգ)
- Դավիթ Մարգարյան (70կգ)
- Գրիգոր Չոլակյան (74կգ)
- Հայկ Պապիկյան (79կգ)
- Մուշեղ Մկրտչյան (86կգ)
- Կնյազ Իբոյան (92կգ)
- Սերգեյ Սարգսյան (97կգ)
- Խաչատուր Խաչատրյան (125կգ)
Հունահռոմեական ոճ
- Արայիկ Թոփալյան (55կգ)
- Սուրեն Աղաջանյան (60կգ)
- Դավիթ Ջոթյան (63կգ)
- Ռուբեն Միրանյան (67կգ)
- Գասպար Տերտերյան (72կգ)
- Սամվել Տերտերյան (77կգ)
- Յուրիկ Պետրոսյան (82կգ)
- Ռուբեն Գևորգյան (87կգ)
- Արշակ Գեղամյան (97կգ)
- Ռազմիկ Քուրդյան (130կգ)
Առաջինը մրցագորգ դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշները։ Մրցաշարը կկայանա հոկտեմբերի 20-27-ը։


