Չեռնոգորիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության կանանց պայքարում Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ դուրս են եկել կիսաեզրափակիչ։
Էլիդա Քոչարյանը (60 կգ) ու Սոնա Հարությունյանը (63,5 կգ) հաղթել են քառորդ եզրափակիչում և ապահովել առնվազն բրոնզե մեդալ։
Նոյեմբերի 16-ին ռինգ դուրս կգա ևս 8 հայ բռնցքամարտիկ։