Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի Մ22 առաջնությունում Հայաստանի հավաքականի 8 ներկայացուցիչներից չորսը հաղթեցին և ձեռք բերեցին կիսաեզրափակիչի ուղեգիր:
51 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Ռուդոլֆ Գարբոյանը 5-0 հաշվով առվաելության հասավ ռումինացի Ադալբերտ Ռոբերտ Պատերի նկատմամբ:
60 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Էրիկ Իսրայելյանը նույն հաշվով պարտության մատնեց Բելառուսի ներկայացուցիչ Ուլադիս Սմալոուսկիին:
57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը 3-2 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Ալեն Ռուստեմովսկիին։
Կիսաեզրափակիչի վերջին ուղեգիրը նվաճեց 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոնը պարտության մատնեց խորվաթ Պետեր Լեսկուռին:
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից կիսաեզրափակիչ էին դուրս եկել 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը և 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը։