Logo

Մ22 ԵԱ. Էլիդա Քոչարյանը կպայքարի ոսկե մեդալի համար

18:04 / 17.10.2024Բռնցքամարտ
null

Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության կիսաեզրափակիչում Էլիդա Քոչարյանը 5-0 հաշվով առավելության է հասել լատվիացի Աննա Սորոկինայի նկատմամբ և երկրորդ տարին անընդմեջ դուրս է եկել եզրափակիչ, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Ոսկե մեդալի համար Քոչարյանը կմենամարտի ուկրաինուհի Տետիանա Դովգալի հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաև 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը և 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը։

Կիսաեզրափակիչում Գարբոյանն ու Սահակյանը կմրցեն համապատասխանաբար Իռլանդիայի և Անգլիայի ներկայացուցիչների հետ։ Եվրոպայի գործող չեմպիոն Ռուսլան Ասլիյանի մրցակիցը թուրք Մեհմետ Չինարն է։ Հակոբկոխյանն էլ ուժերը կչափ Բուլղարիայի ներկայացուցիչի հետ։ Կիսաեզրափակիչ դուրս եկած բռնցքամարտիկներն ապահովում են առնվազն բրոնզե մեդալ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ