Անգլիայի և Իսպանիայի հավաքականները դուրս են եկել Վրաստանում և Ռումինիայում ավարտին մոտեցող ֆուտբոլի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ:
Անգլիայի երիտասարդական հավաքականը կիսաեզրափակիչում 3-0 հաշվով հաղթել է Իսրայելի թիմին, իսկ իսպանացիները 5-1 հաշվով առավելության են հասել Ուկրաինայի թիմի նկատմամբ:
Անգլիա - Իսպանիա եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 8-ին Վրաստանի «Բաթումի Արենայում», կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:
Մ21 Եվրո-2023, կիսաեզրափակիչներ
Իսրայել - Անգլիա՝ 0-3 (տեսանյութ)
Մորգան Գիբս-Ուայթ, 42, Քոլ Փալմեր, 63, Քեմերոն Արչեր, 90
Չիրացրած 11-մետրանոց՝ Մորգան Գիբս-Ուայթ, 17 (Անգլիա)
Իսպանիա - Ուկրաինա՝ 5-1 (տեսանյութ)
Աբել Ռուիս, 17, Օյան Սանսեթ, 24, Անտոնիո Բլանկո, 54, Այմար Օրոզ, 68, Սերխիո Գոմես, 78 - Արտյոմ Բոնդարենկո, 13


