Logo

Մ20 Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնությունը կկայանա Երևանում

15:58 / 26.03.2024Բասկետբոլ
Պաշտոնական
null

Տեղի է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի Գործկոմի նիստը, որի ընթացքում քննարկվել է նաև տղամարդկանց մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի 2025 թվականի առաջնության անցկացման հարցը: Երկարատև քննարկումներից հետո ընտրվել է Հայաստանի թեկնածությունը, հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Մրցաշարի համար Երևան կժամանեն եվրոպական 24 երկրների հավաքականներ:

ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի խոսքով՝ մրցաշարը լինելու է մինչև օրս Հայաստանի տարածքում անցկացված ամենամեծ միջազգային իրադարձությունը թիմային մարզաձևերի շրջանում:

«Վերջին 6 ամիսներին մեր հայտի կապակցությամբ մի շարք քննարկումներ են եղել ՖԻԲԱ Եվրոպայի հետ, քանի որ խոշոր մրցաշար է մեծ թվով մասնակիցներով: Հայաստանի կառավարության և ՀԲՖ-ի կողմից տրված երաշխիքները բավարարել են ՖԻԲԱ Եվրոպային, ինչի շնորհիվ մեր հայտը հաղթող է ճանաչվել:մԱռաջնությունը կանցկացվի Երևանի երեք մարզադահլիճներում 2025 թվականի հուլիսին»,- նշել է Արթուր Նազարյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ