Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան (EWF) ներկայացրել է հավաքականների կազմերը հուլիսի 24-ից օգոստոսի 3-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայանալիք Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնության համար:
Մ20 Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են Սեյրան Խուդինյանը (55 կգ), Մերուժան Եղոյանը (61 կգ), Տիգրան Կարապետյանը (67 կգ), Եվրոպայի չեմպիոն Գոռ Սահակյանը, Մարտին Պողոսյանը (73 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Ֆելիքս Գևորգյանը (96 կգ), Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը (102 կգ), Աշոտ Մովսիսյանն ու Վազգեն Գրիգորյանը (+109 կգ, երկուսն էլ նշված են պահեստային)։
Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն Ալեքսանդրա Գրիգորյանը (59 կգ), Անուշ Արշակյանը (64 կգ), Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Մարգարիտա Առաքելյանը (87 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ)։
Մինչև 23 տարեկան տղամարդկանց պայքարում մրցահարթակ դուրս կգան Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Ռաֆիկ Հարությունյանն ու Կարեն Մարգարյանը (81 կգ), Գևորգ Ղահրամանյանը (89 կգ, Արա Աղանյանը (96 կգ, պահեստային), Պետրոս Պետրոսյանն ու Յաշա Մինասյանը (109 կգ):
Մ23 կանանց ԵԱ-ին կմասնակցեն Լիանա Գյուրջյանը (87 կգ), Լուիզա Սահրադյանն ու Մերի Թումասյանը (+87 կգ)։


