Logo

Մ20 ԵԱ. Մնացական Աբրահամյանը` բրոնզե մեդալակիր

19:07 / 30.07.2023Ծանրամարտ
null

Հայաստանը հերթական մեդալը նվաճեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում:

Մինչև 20 տարեկանների պայքարում Մնացական Աբրահամյանը (81 կգ) երկամարտի 313 կգ (138+175) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիրը: Հայ ծանրորդը նաև փոքր արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում:

Ավելի վաղ մինչև 20 տարեկանների պայքարում բրոնզե մեդալակիր էին դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (58կգ), Սեյրան Խուդանյանը (55 կգ) Մերուժան Եղոյանը (61 կգ) և Մարտին Պողոսյանը (73 կգ): Տիգրան Կարապետյանը (67 կգ) և  Գոռ Սահակյանը (73 կգ) նվաճել էին արծաթե մեդալ, իսկ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) դարձել էր Եվրոպայի Մ23 չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ