Logo

Ըմբշամարտի Մ20 ԵԱ. Հայաստանի երեք ներկայացուցիչ կշարունակի պայքարը

23:06 / 01.07.2024Ըմբշամարտ
null

Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության առաջին մրցումային օրը գորգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից երեքը մնացին պայքարի մեջ:

Յուրիկ Հովեյանը (63 կգ) կիսաեզրափակիչում 0-7 հաշվով պարտվեց ռուսաստանցի Էրզու Զակրիևին և հուլիսի 2-ին կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

Հենրիկ Գևորգյանը (77 կգ) քառորդ եզրափակիչում 4-9 հաշվով զիջեց մոլդովացի Ալեքսանդրու Սոլովեին, որը հասավ եզրափակիչ՝ հայ ըմբիշին հնարավորություն ընձեռելով հուլիսի 2-ին անցկացնել սփոփիչ գոտեմարտ, որում հաղթելու դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար:

Արամայիս Հարությունյանն էլ (130 կգ) կիսաեզրափակիչում 1-3 հաշվով պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Քեմալ Բաքիրին և կպայքարի բրոնզե մեդալի համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա