Logo

Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը հաղթեց ադրբեջանցու և եզրափակիչում է

19:26 / 01.07.2025Ըմբշամարտ
null

Իտալիայի Կաորլե քաղաքում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը (72 կգ) դուրս է եկել եզրափակիչ։

Հայ ըմբիշը կիսաեզրափակիչում 5-1 հաշվով հաղթել է Սեյմուր Գասիմովին։ Նա պայքարն սկսել էր 1/8 եզրափակիչից: Մինչև եզրափակիչը նա հաղթել է նաև հույն (2-1) ու հունգարացի (9-1) մրցակիցներին։

Տերտերյանը հուլիսի 2-ին կպայքարի ոսկե մեդալի համար։ Եզրափակիչում նրա մրցակիցը կլինի վրացի Ալեքսանդր Ռուսիտաշվիլին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ