Հնդկաստանում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրում Մամիկոն Ղարիբյանը հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ռուդիկ Մակարյանին և դարձել միանձնյա առաջատար։ Հայ գրոսմայստերը 10 հնարավորից վաստակել է 8 միավոր։ Վերջին տուրում Ղարիբյանը սև խաղաքարերով կմրցի ղազախ Նոգերբեկ Կազիբեկի հետ։
Մամիկոն Ղարիբյանից կես միավորով հետ է մնում Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ, գրոսմայստեր Էմին Օհանյանը, որը բաժանում է 2-5-րդ տեղերը։
Կանանց պայքարում միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանն 8.5 միավորով ընթանում է երկրորդ տեղում և կես միավոր է հետ միանձնյա առաջատարից։ Նախավերջին տուրում Մկրտչյանը սև ֆիգուրներով է Շրի Լանկան ներկայացնող Դևինդյա Օշինիին։
Վերջին տուրը կկայանա հունիսի 13-ին։


