Հնդկաստանում շարունակվող շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում ավարտվել են 8-րդ տուրի պարտիաները:
Տղամարդկանց պայքարում Մամիկոն Ղարիբյանը սպիտակ խաղաքարերով հաղթել է Էմին Օհանյանին, Արսեն Դավթյանը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել ղազախ Մարկ Սմիրնովի նկատմամբ:
Մամիկոն Ղարիբյանը 6,5 միավորով չորս առաջատարներից մեկն է:
Կանանց պայքարում Մարիամ Մկրտչյանը սև խաղաքարերով հաղթել է ադրբեջանցի Նարմին Աբդինովային: Մկրտչյանը 6,5 միավորով երկրորդն է և կես միավոր է զիջում միանձնյա առաջատարին:
Մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր: