Logo

Մ20 ԱԱ․ Կնյազ Իբոյանը հաղթեց ադրբեջանցի ու թուրք ըմբիշների և դուրս եկավ կիսաեզրափակիչ

17:25 / 15.08.2023Ըմբշամարտ
null

Կնյազ Իբոյանը (92 կգ) նվաճել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի Մ20 առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր։

Մեկնարկային գոտեմարտում հայ ըմբիշը 3-2 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռավան Մուսաևին, իսկ քառորդ եզրափակիչում ուժեղ է գտնվել թուրք Մուհամեդ Գիմրիից՝ 6-3։ Երեկոյան մրցահերթում Իբոյանը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի իրանցի Մոհամադմոբին Ազիմիի հետ։

Այսօր բրոնզե մեդալի համար գոտամարտ կանցկացնի Էդիկ Հարությունյանը (57 կգ), որի մրցակիցը կլինի ադրբեջանցի Ռուսլան Աբդուլաևը։

Օգոստոսի 15-ին պայքարի մեջ մտած Լևիկ Միքայելյանը (61 կգ), Արմեն Մուսիկյանը (74 կգ) և Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) պարտություն են կրել։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), Հայկ Պապիկյանը (70 կգ), Նարեկ Գրիգորյանը (79 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (97 կգ) պարտվել էին առաջին մրցումային օրն ու ավարտել ելույթները։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ