Logo

Մ20 ԱԱ. Հայաստանը երկրորդն է թիմային հաշվարկում

22:54 / 24.08.2025Ըմբշամարտ
null

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկում 98 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը։

Հայաստանը մրցաշարն ավարտել է չորս մեդալով։ Բոլոր մրցակիցներին հաղթել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել Գասպար Տերտերյանը (72 կգ): 

Յուրիկ Մխիթարյանը (60 կգ) և Ալեքս Մարգարյանը (63 կգ) արծաթե մեդալ են նվաճել, Էրիկ Տեր-Մաթևոսյանը (87 կգ)` բրոնզե։

Թիմային հաշվարկը 117 միավորով հաղթել է Իրանի թիմը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ