Մինչև 19 տարեկանների Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց խորվաթական Ռովին քաղաքում սկսված Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը:
Առաջին տուրում Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմը 1-2 հաշվով պարտվեց Խորվաթիայի հասակակիցներին:
Առաջին խաղակեսում Հայաստանի թիմին հաշվի մեջ առաջ մղեց Էդիկ Վարդանյանը: Երկրորդ կեսի միջնամասում մրցակիցը կարողացավ երկու գոլ խփել ու հաղթանակի հասնել:
Նոյեմբերի 18-ին Հայաստանի հավաքականն ընտրական մրցաշարում կանցկացնի երկրորդ խաղը՝ մրցելով Իսրայելի թիմի հետ, իսկ նոյեմբերի 21-ին Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Ֆարերյան կղզիների թիմը: