Logo

Մ18 ԵԱ. Հայաստանի հավաքականը վերջին տուրից առաջ երկրորդ տեղում է

00:17 / 27.06.2024Շախմատ
null

Հայաստանի հավաքականը Հունաստանի Հռոդոս կղզում ընթացող շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության վերջին` 7-րդ մրցափուլից առաջ զբաղեցնում է երկրորդ տեղը։

6-րդ տուրում հայ շախմատիստները 2,5-1,5 հաշվով առավելության են հասել Գերմանիայի թիմի նկատմամբ։ Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակ են տարել Էմին Օհանյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը։

Վերջին տուրում հայ շախմատիստները մրցելու են Ավստրիայի հավաքականի դեմ։ Պարտիաները կայանալու են հունիսի 27-ին` Երևանի ժամանակով 16:00-ից սկսած։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա