Logo

Մ18 ԵԱ. Հայաստանի հավաքականը հաղթեց Թուրքիային

21:32 / 23.06.2024Շախմատ
null

Հայաստանի հավաքականը Հունաստանի Հռոդոս կղզում ընթացող շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության երրորդ տուրում 3-1 հաշվով հաղթել է Թուրքիայի թիմին։

Հաղթանակներ են տարել Ռոբերտ Փիլիպոսյանն ու Բենիկ Ագասարովը։ Էմին Օհանյանի ու Արսեն Դավթյանի մասնակցությամբ պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն առաջին տուրում 3,5-0,5 հաշվով ուժեղ էր գտնվել Իսրայելի Ռամատ Գան քաղաքի թիմից, իսկ երկրորդ տուրում ոչ-ոքի (2-2) էր գրանցել Սլովենիայի դեմ մրցախաղում։

Հայաստանի հավաքականը վարկանիշով երրորդն է Եվրոպայի Մ18 առաջնության մասնակիցների մեջ, զիջում է միայն Իսրայելի գլխավոր թիմին և Լեհաստանի հավաքականին: Մրցաշարը կավարտվի հունիսի 27-ին։

Ֆոտո՝ ՀՇՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա