Logo

Մ18 ԵԱ. Հայաստանի հավաքականը երրորդ հաղթանակը տարավ և առաջատարն է

22:36 / 24.06.2024Շախմատ
null

Հայաստանի հավաքականը Հունաստանի Հռոդոս կղզում ընթացող շախմատի Եվրոպայի Մ18 առաջնությունում երրորդ հաղթանակը տարավ:

Չորրորդ տուրում հայ շախմատիստները 2,5-1,5 հաշվով հաղթեցին Իսրայելի գլխավոր թիմին: Հաղթանակներ տարան Էմին Օհանյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը ոչ-ոքի գրանցեց, Արսեն Դավթյանն էլ պարտվեց:

Հայաստանի հավաքականը 3,5 միավորով առաջատարն է: 

Հիշեցնենք, որ  առաջին տուրում հայ շախմատիստները 3,5-0,5 հաշվով հաղթել էին Իսրայելի Ռամատ Գան քաղաքի թիմին, երկրորդ տուրում 2-2 հաշիվն էին գրանցել Սլովենիայի հետ, երրորդ տուրում էլ 3-1 հաշվով հաղթել էին թուրքերին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա