Ֆուտբոլի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը Նորվեգիայի Ֆրեդրիկստադ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության ընտրական փուլում երրորդ պարտությունն է կրել:
Վահե Հարությունյանի գլխավորած թիմը 2-5 հաշվով պարտվել է Բելառուսի Մ17 հավաքականին: Հայաստանի Մ17 հավաքականի կազմում աչքի են ընկել Դավիթ Հարությունյանը և Արթուր Միխայելյան
Ավելի վաղ Հայաստանի Մ17 հավաքականը պարտվել էր նաև Իռլանդիայի (0-4) և Նորվեգիայի (0-7) թիմերին:
Մ17 Եվրո, ընտրական փուլ, երրորդ տուր
Հայաստան – Բելառուս՝ 2-5
Դավիթ Հարությունյան, 46, Արթուր Միխայելյան, 79 - Ալես Սախոնչիկ, 38, Մարկ Մոկին, 43, 59, Ռուսլան Միալկովսկի, 72, Զախար Բառանոկ, 90+5