Logo

Մ17 ԵԱ. Հայ ձյուդոիստներն առաջին մրցումային օրը մեկ մեդալ են նվաճել

22:42 / 27.06.2024Ձյուդո
null

Ձյուդոիստ Լյովա Սրապյանը (60 կգ) Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի Մ17 առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր։

Սրապյանն աշխարհամասի առաջնությունում տարել է 6 հաղթանակ, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում առավելության է հասել սերբ Վելյոկո Վարնիչիչի նկատմամբ:

Առաջին մրցումային օրը պայքարի մեջ են մտել նաև Շավարշ Նահապետյանը, Արթուր Դավիդյան (երկուսն էլ՝ 50 կգ), Հայկ Դարբինյանը (55 կգ) և Ջոնիկ Օզմանյանը (60 կգ), որոնք մեդալ չեն նվաճել:

Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն նաև Նարեկ Դանիելյանը (66 կգ), Տիգրան Սարուխանյանը (73 կգ) և Արման Խեչոյանը (73 կգ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա