Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Արտակ Աղաբեկյանը (45 կգ) և Աշոտ Գյուլնազարյանը (51 կգ) դարձել են բրոնզե մեդալակիր։
Աղաբեկյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4-2 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Եվգենի Շարկովի նկատմամբ։ Գյուլնազարյանը 10-0 հաշվով շանս չտվեց Կևին Բիրհլերին (Շվեյցարիա)։
Հիշեցնենք, որ Հայաստանի թիմից Գագիկ Ղազարյանը (55 կգ) դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ Արմեն Պապիկյանը (48 կգ), Եղիշե Մոսեսյանը (65 կգ) և Սահակ Հովհաննիսյանը (80 կգ) նվաճել էին բրոնզե մեդալ։


