Logo

Մ17 ԱԱ. Մարոկկոյի հավաքականը հաղթել է 16 գոլի առավելությամբ

20:56 / 09.11.2025Ֆուտբոլ
null

Կատարում ընթացող ֆուտբոլի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության B խմբի վերջին` երրորդ տուրում Մարոկկոյի հավաքականը 16-0 հաշվով հաղթել է Նոր Կալեդոնիայի հասակակիցների թիմին։

Միանգամից 6 ֆուտբոլիստ դուբլ է գրանցել` Ուալիդ Իբն Սալահը, Աբդելալի Էդաուդին, Զիյադ Բահան, Նահել Հադանին, Աբդելահ Ուազանեն և Իսմայիլ Էլ Աուդը։

Մրցակիցը 31-րդ րոպեից խաղում էր 9 ֆուտբոլիստով։

Մարոկկոն խմբային փուլն ավարտել է 3 միավորով և, ամենայն հավանականությամբ, կլինի երրորդ տեղը զբաղեցրած լավագույն 8 թիմերի շարքում ու դուրս կգա 1/16 եզրափակիչ։ Նոր Կալեդոնիան 1 միավորով եզրափակել է B խումբը` զբաղեցնելով չորրորդ տեղը և ավարտելով պայքարը։

Մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնություն, խմբային փուլ, երրորդ տուր

Մարոկկո - Նոր Կալեդոնիա` 16-0

Բիլալ Սուկրատ, 3, Ուալիդ Իբն Սալահ, 11, 18, Աբդելալի Էդաուդի, 41, 42, Իլյաս Հիդաուի, 44, Զիյադ Բախա, 45+2, 50, Զաքարի Էլ Խալֆիուի, 48, Նահել Հադանի, 56, 59, Աբդելահ Ուազանե, 73, 90+2, Սթիվի Էնդրյու, 76 (ինքնագոլ), Իսմայիլ Էլ Աուդ, 80, 90

Հեռացում` Տիֆան Դրեկո, 22, Ժան Կանեմե, 31 (երկուսն էլ` Նոր Կալեդոնիա)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ