Logo

Մ17 ԱԱ. Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սերյոժա Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի շարունակել պայքարը

18:15 / 25.05.2024Ծանրամարտ
null

Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սերյոժա Բարսեղյանը (73 կգ) վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել պայքարը:

Պոկում վարժության առաջին մոտեցմանը հայ ծանրորդը գլխավերևում է պահել 125 կգ-անոց ծանրաձողը, սակայն երկրորդ մոտեցման ժամանակ չի կարողացել ֆիքսել 129 կգ-անոց ծանրաձողը և նաև վնասվածք է ստացել՝ չշարունակելով պայքարը:

Հայաստանի ներկայացուցիչը պոկում վարժությունում գրավել է չորրորդ տեղը: Բարսեղյանը մինչև 67 կգ քաշային կարգում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա