ՈՒԵՖԱ-ի մինչև 16 տարեկանների Զարգացման մրցաշարի շրջանակում Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումն է անցկացրել Ֆարերյան կղզիների թիմի հետ և հաղթել 1:0 հաշվով, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Մալթայում կայացած մրցավեճի 54-րդ րոպեին գոլով է աչքի ընկել Հայաստանի թիմի ավագ Տիգրան Օհանյանը: Ալեքսանդր Պետրոսյանի թիմն առաջին տուրում 0:1 հաշվով պարտվել էր Մալթայի հասակակիցներին:
ՈՒԵՖԱ-ի Մ16 Զարգացման մրցաշար
Ֆարերյան կղզիներ – Հայաստան՝ 0:1 (0:0)
Տիգրան Օհանյան, 54
Ֆարերյան կղզիներ
12. Նոա Յոենսեն, 2. Յակուպ Պոուլսեն, 3. Մագնուս Թոմսեն, 5. Յոել Տրոնդարգյոգ, 6. Սամուել Իերուլի, 7. Մարկուս Սիգուրդսոն, 9. Ջոնի Օրե, 10. Վիլյամ Հանսեն, 13. Թումաս Յոենսեն, 17. Դենիս Անղել, 18. Մաթիաս Անդերսեն:
Պահեստայիններ՝ 1. Դանյալ Մյուլլեր, 4. Նոա Մորտենսեն, 8. Դավիդ Յորգինսոն, 11. Մարկուս Դանիելսեն,14. Հակուն Օլսեն, 15. Տոբիաս Բերգկվիստ, 16. Ռոսինգ Տոյտ:
Գլխավոր մարզիչ՝ Քրիստիան Յակոբսեն
Հայաստան
1. Նարեկ Նազարեթյան, 15. Քոլին Մուլինս, 4. Տիգրան Օհանյան (ա), 16. Սերյոժա Պետրոսյան, 18. Արտյոմ Հակոբյան, 10. Կիրիլ Եդիգարյան, 13. Արմեն Ասատրյան, 9. Արսեն Առաքելյան, 7. Արմեն Ղազարյան, 8. Սերգեյ Առաքելյան, 11. Մհեր Հարությունյան:
Պահեստայիններ՝ 12. Սերյոժա Հարությունյան, 3. Ռուբեն Գրիգորյան, 6. Սուրեն Պետրոսյան, 2. Նարեկ Մելիքյան, 17. Գոռ Սերոբյան, 19. Վահե Թովմասյան, 5. Վահան Ասլանյան, 20. Անդրանիկ Երվանդյան,14. Էրիկ Վուվունիկյան:
Գլխավոր մարզիչ՝ Ալեքսանդր Պետրոսյան
Երկու մրցափուլերից հետո Մալթայի Մ16 հավաքականը 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայաստանի թիմը երեք միավորով երկրորդն է: Ֆարերյան կղզիների հավաքականն ունի 2, Ջիբրալթարի թիմը` 1 միավոր: