Հունգարիայի Կապոշվար քաղաքում ավարտված Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը նվաճեց 4 մեդալ:
Եվրոպայի պատանեկան փոխչեմպիոն դարձան Գառնիկ Մանուկյանն (41 կգ) ու Պետրոս Բաղրամյանը (85 կգ), բրոնզե մեդալ նվաճեցին Մարատ Աճեմյանն (44 կգ) ու Ջանես Նազարյանը (57 կգ):
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց չորրորդ տեղը:
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը նվաճել էր 6 մեդալ ու եզրափակել լավագույն եռյակը թիմային հաշվարկում:
Ֆոտո՝ ՀԸՖ-ի մամուլի ծառայություն

