Logo

Մ15 ԵԱ. Հայաստանի թիմը նվաճեց 1 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ

23:14 / 08.07.2023Ըմբշամարտ
null

Հունգարիայի Կապոշվար քաղաքում անցկացվող Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը նվաճեց 6 մեդալ:

Հայաստանի հավաքականից ոսկե մեդալակիր դարձավ 62 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը: Արմեն Պապիկյանը (44 կգ) և Բալաբեկ Մարկոսյանը (48 կգ) նվաճեցին արծաթե մեդալներ, իսկ Վլադիմիր Գալինսկին (38 կգ), Սուրեն Իշխանյանը (41 կգ) և Դավիթ Դավթյանը (57 կգ) արժանացան բրոնզե մեդալի:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց երրորդ տեղը:

Հուլիսի 8-ին պայքարը սկսել են հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի ներկայացուցիչներից Գառնիկ Մանուկյանը (41 կգ) և Պետրոս Բողրամյանը (85 կգ) դուրս են եկել եզրափակիչ, իսկ Մարատ Աճեմյանը (44 կգ), Ջանես Նազարյանը (57 կգ ) և Արամ Սարգսյանը (62 կգ) հավակնում են բրոնզե մեդալների:

  • Գառնիկ Մանուկյանը (41 կգ) վերջին վարկյաններին հաղթանակ է կորզում թուրք ըմբիշից և նվաճում եզրափակիչի ուղեգիր (9-8):

Տեսանյութը՝ ՀԸՖ մամուլի ծառայություն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ