Logo

Մ15 ԵԱ. Արամ Սարգսյանը հաղթել է թուրք ըմբիշի և նվաճել ոսկե մեդալ

18:14 / 28.06.2025Ըմբշամարտ
null

Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 6 մեդալ և թիմային հաշվարկում զբաղեցրել երկրորդ տեղը:

68 կգ քաշային կարգում Արամ Սարգսյանը եզրափակիչում 9-0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշի և նվաճել ոսկե մեդալ:

41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, Նարեկ Ալեյանը (48 կգ) և Պավել Նազարյանը (62 կգ) պարտվել են եզրափակիչներում և բավարարվել արծաթե մեդալով:

Վարդան Սահակյանը (44 կգ) և Գեղամ Եղիազարյանը (52 կգ) նվաճել են բրոնզե մեդալ։

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ15 հավաքականը ևս նվաճել էր 6 մեդալ ու թիմային պայքարում զբաղեցրել երկրորդ տեղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ