Logo

ԵԱ. Հայաստանի Մ17 հավաքականը պարտվեց մեկնարկային խաղում

15:01 / 28.10.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի Մ17 հավաքականը պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլում:

Կիպրոսում մեկնարկած մրցաշարի առաջին խաղում Ալեքսանդր Պետրոսյանի գլխավորած թիմը 1-2 հաշվով պարտվեց Հյուսիսային Իռլանդիային: Առաջին կեսին ավելացված ժամանակում Հայաստանի հավաքականի գոլը Կիրիլ Եդիգարյանի փոխանցումից հետո խփեց Արմեն Ղազարյանը:

11-րդ ենթախմբի մյուս խաղում Կիպրոսի Մ17 հավաքականը 1-0 հաշվով հաղթեց ֆիններին:

Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 31-ին կանցկացնի երկրորդ խաղը՝ հանդիպելով Ֆինլանդիայի թիմին: Ալեքսանդր Պետրոսյանի գլխավորած թիմը նոյեմբերի 3-ին կայանալիք վերջին խաղում էլ կմրցի Կիպրոսի Մ17 թիմի դեմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ