Logo

Լյովը ցանկանում է գլխավորել Բրազիլիայի հավաքականը

16:33 / 15.03.2023Ֆուտբոլ
null

Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը ցանկանում է գլխավորել Բրազիլիայի հավաքականը, հայտնում է Bild-ը:

63-ամյա գերմանացի մասնագետը ցանկանում է վերսկսել մարզչի կարիերան և հարավամերիկյան թիմը գլխավորելու տարբերակը համարում է շատ գրավիչ:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Կատարում կայացած աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Խորվաթիայի հավաքականին պարտվելուց հետո Բրազիլիայի ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել էր բրազիլացի մասնագետ Տիտեն:

Յոախիմ Լյովը Բունդեսթիմը մարզել է 2006-2021 թվականներին և նվաճել ԱԱ-2014-ի չեմպիոնի կոչումը: Գերմանիայի հավաքականից հեռանալուց հետո նա առանց աշխատանքի է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ