Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի բարձր հովանու ներքո Երևանում երկրորդ անգամ անցկացվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած մրցաշարին այս տարի մասնակցում էր 7 երկրի 130 մարզիկ։
Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 2 ոսկե, 2 արծաթե ու 6 բրոնզե մեդալ:
Մեդալային գոտեմարտերը ցուցադրվել են «Վիվառո Մեդիա» հեռուստաընկերության եթերում։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնել «Վիվառո Մեդիային»՝ եզրափակիչների ուղիղ հեռարձակումն ապահովելու համար:
Մրցաշարի հաղթողները և մեդալակիրները
57 կգ
Առաքել Մովսեսյան (Հայաստան)
Գիորգի Գեգեաշվիլի (Վրաստան)
Դմիտրի Շամելո (Բելառուս)
Յունուս Յաբատիռով (ՌԴ)
61 կգ
Էդիկ Հարությունյան (Հայաստան)
Աբդուռախման Ռասուլով (ՌԴ)
Խոսրավի Մարդախե Շահդադ (Իրան)
Նորիկ Հարությունյան (Հայաստան)
65 կգ
Դալգատ Աբուլկադիրով (ՌԴ)
Իսլամ Գուսեյնով (Բելառուս)
Գոգա Օթինաշվիլի (Վրաստան)
Անդրանիկ Ավետիսյան (Հայաստան)
70 կգ
Նիկիտա Դմիտրիև (Բելառուս)
Դավիթ Մարգարյան (Հայաստան)
Ռամազան Գաջիմագոմեդով (ՌԴ)
Անուշավան Բարսեղյան (Հայաստան)
74 կգ
Մոգամեդ Կարդանով (ՌԴ)
Մոհամադ Աղայի Հոսեյնի (Իրան)
Կամիլ Աբդուլվագապով (ՌԴ)
Մենուա Յարիբեկյան (Հայաստան)
79 կգ
Մոգամեդ Աբդուլկադիրով (ՌԴ)
Ալան Ցոկոլաև (ՌԴ)
Ռազմիկ Սիմոնյան (Հայաստան)
Ֆարզադ Սաֆայի Ջահանշահի (Իրան)
86 կգ
Ալան Նայֆոնով (ՌԴ)
Դավիթ Կոգուաշվիլի (Վրաստան)
Իլյա Խամցով (Բելառուս)
Ռամազան Աբուզագիդով (ՌԴ)
92 կգ
Անդրո Մարգիշվիլի (Վրաստան)
Կնյազ Իբոյան (Հայաստան)
Ասլան Գաբուև (ՌԴ)
Գեորգի Ռոմեալաշվիլի (Վրաստան)
97 կգ
Վլադիսլավ Կազլով Բելառուս (Բելառուս)
Բաբալու Աբուլֆազլ (Իրան)
Ռուսլան Կերտիկոև (ՌԴ)
Սերգեյ Սարգսյան
125 կգ
Փաուլադի Ամիր Ալի (Իրան)
Դեվիդ Քաբիսով (ՌԴ)
Ռուսլան Թայմազով (ՌԴ)
Սաիդ Ախմատով (ՌԴ)
57 կգ քաշային կարգի հաղթող Առաքել Մովսեսյանը պարգևատրվել է նաև հատուկ մրցանակով, քանի որ այդ քաշային կարգում ելույթ է ունեցել երջանկահիշատակ Լյովա Վարդանյանը: