Logo

Լյուսյեն Ֆավրն ավարտել է կարիերան

19:27 / 21.12.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անվանի մասնագետ Լյուսյեն Ֆավրը հայտարարել է մարզչական կարիերան ավարտելու մասին, հայտնում է L'Equipe-ը։

«Արդեն 68 տարեկան եմ. ժամանակն այնքան արագ անցավ։ Ես գրեթե միշտ մոռացել եմ տարիքիս մասին, քանի որ շատ զբաղված կյանք եմ ունեցել, անընդհատ շարժման մեջ եմ եղել։ Ժամանակի ընթացքում նկատել եմ, որ մարզիչներն ավելի ու ավելի երիտասարդ են դառնում։ Նույնիսկ 58 տարեկաններին արդեն ծեր են համարում»,- ասել է շվեյցարացի մարզիչը։

Ֆավրը կարիերայի ընթացքում մարզել է «Նիսը», Դորտմունդի «Բորուսիան», Մյոնխենգլադբախի «Բորուսիան», «Հերտան» և այլ ակումբներ։

«Ցյուրիխը» նրա գլխավորությամբ դարձել է Շվեյցարիայի կրկնակի չեմպիոն, մեկ անգամ` գավաթակիր, Դորտմունդի «Բորուսիան» նվաճել է Գերմանիայի Սուպերգավաթը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ