Logo

Լյուկ Շոուն վնասվածք է ստացել

13:04 / 25.08.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն մկանային խնդրի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

28-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում մանկունյական թիմի կազմում մասնակցել է 2 խաղի: Պրեմիեր լիգայի հաջորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը կլինի «Նոթինգհեմ Ֆորեսթը»: Վնասվածքի պատճառով անգլիացին չի մասնակցի նաև Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջիկա հանդիպումներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լյուկ Շոուն մինչև 2027թ․ հունիսի 30-ը երկարաձգել էր «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը: Պաշտպանը 2014 թվականին անգլիական «Սաութհեմփթոնից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի հետ նվաճել է երեք տիտղոս՝ դառնալով Անգլիայի սուպերգավաթակիր, Անգլիական լիգայի գավաթակիր ու Եվրոպա լիգայի հաղթող։ Մանչեսթերյան ակումբի կազմում անգլիացին անցկացրել է 249 հանդիպում, դարձել 4 գոլի ու 28 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա