Logo

Լյուկ Շոուն երկար դադարից հետո վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում

19:14 / 08.11.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Գլխավոր մարզիչի պաշտոնակատար Ռուդ վան Նիստելռոյը տեղեկացրել է, որ Շոուն առաջադիմություն ունի և մոտ է խաղադաշտ վերադառնալուն: Ազգային հավաքականների խաղերով պայմանավորված ընդմիջման ժամանակ 29-ամյա ֆուտբոլիստը կշարունակի աշխատել ֆիզիկական պատրաստվածության ուղղությամբ, որպեսզի կարողանա մարզվել առանց սահմանափակումների։

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում խաղադաշտ դուրս չի եկել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա