«Նյուքասլի» պաշտպան Լյուիս Հոլի համար մրցաշրջանն ավարտված է, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
20-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի դեմ խաղում (0-2) ոտնաթաթի վնասվածք է ստացել և վիրահատության կենթարկվի ու կսկսի վերակնգնողական շրջանը։
Անգլիացի պաշտպանն ընթացիկ մրցաշրջանի 34 խաղում 5 ասիստ է կատարել։