Ֆորմուլա 1-ի աշխարհի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը խոսել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին:
«Եթե ինձ բախտ վիճակվի ևս մեկ տիտղոս նվաճել, ապա չեմ սահմանափակվի դրանով:
Ես արդեն աշխատել եմ աշխարհի չեմպիոն դարձած երկու թիմերի հետ: Գիտեմ, թե ինչ տեսք ունի հաղթող թիմը: «Ֆերարիում» բոլորն են այդպիսին: Այստեղ մարդիկ վարակված են այնպիսի կրքով, որի նմանը երբեք չեք տեսել»,- 40-ամյա ավտոարշավորդի խոսքը մեջբերում է GPblog-ը:
Լյուիս Հեմիլթոնը Ֆորմուլա 1-ի նախորդ մրցաշրջանի ավարտից հետո հեռացել էր գերմանական «Մերսեդեսից» և միացել էր «Ֆերարիին»:


