Logo

Լյուիս Հեմիլթոնի կարիերայի վատագույն ցուցանիշը

20:53 / 07.12.2025Ֆորմուլա 1
null

«Ֆերարիի» մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը մրցաշրջանի վերջին` Աբու Դաբիի Գրան պրիում զբաղեցրել է 8-րդ տեղը և գրանցել կարիերայի վատագույն ցուցանիշը։

Աշխարհի 7-ակի չեմպիոնը 2025թ. մրցաշրջանում կայացած 24 Գրան պրիում ոչ մի անգամ եզրագիծը չի հատել լավագույն եռյակում` չկանգնելով պոդիումին։

Բրիտանացի պիլոտը նախորդ 18 տարիներին` 2007 թվականից սկսած, նվազագույնը մեկ անգամ կանգնել էր պատվո հարթակին։

40-ամյա մրցարշավորդը տարին ավարտել է 156 միավորով` ընդհանուր հաշվարկում զբաղեցնելով միայն 6-րդ տեղը։

Ֆորմուլա 1-ի մրցարշավները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցարշավները հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ