Լոնդոնի «Տոտենհեմի» և Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսն անդրադարձել է ազգային թիմում իր թիմակից, Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային, որը վնասվածքի պատճառով բաց կթողնի Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը։
«Ես հույս ունեի, որ նրան կրկին կտեսնեմ հավաքականում: Պոլը շատ կարևոր ֆուտբոլիստ է մեր թիմի համար: Նա վնասվածքի պատճառով մի քանի ամիս բաց է թողել, ինչպես նաև քիչ է խաղացել նախորդ մրցաշրջանում:
Իհարկե, նրա բացակայությունը մեծ կորուստ է մեզ համար: Մարզիչը կանգնած է ծանր երկընտրանքի առջև: Երբ պատրաստվում ես մրցաշարին, պետք է վստահ լինես ընտրված ֆուտբոլիստների վրա»,- Լյորիսի խոսքը մեջբերում է L'Equipe-ը:
Հիշեցնենք, որ 29-ամյա Պոգբան այս մրցաշրջանում վնասվածքի պատճառով դեռ չի մասնակցել պաշտոնական խաղի: