Ֆրանսիայի Լիգա 1-ի 13-րդ տուրում «Լիոնը» տնային խաղում 4-1 հաշվով պարտության մատնեց «Նիսին»։
Պյեր Սաժի գլխավորած թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազետը։
«Լիոնը» 22 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, «Նիսը» 6-րդն է, ունի 20 միավոր։
Ֆրանսիայի Լիգա 1, 13-րդ տուր
«Լիոն» - «Նիս»` 4-1
Ալեքսանդր Լյակազետ, 4, 41, 69 (11մ), Ժորդան Վերետու, 43 - Սոֆիան Դիոպ, 22