Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Շվեյցարիայի Լոզան քաղաքում ընթացող WTA-250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ:
Երկրորդ շրջանում աշխարհի 68-րդ ռակետը 2-6, 7-5, 6-1 հաշվով հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Քլոե Պակետին (217-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 2 ժամ 16 րոպե:
Ռուսաստանի ներկայացուցիչի հաջորդ մրցակիցը կլինի Ջուլիա Ռիերա (Արգենտինա) - Էլիզաբետա Կոչիարետո (Իտալիա) մրցախաղի հաղթողը։
Հիշեցնենք, որ 1/16 եզրափակիչում Ավանեսյանը վաղաժամ հաղթել էր ռուս թենիսիստուհի Եվգենիա Ռոդինային (289-րդ ռակետ):