Logo

Սրտի կանգից հետո «Լութոնի» ավագ Թոմ Լոքյերի վիճակը կայուն է

18:25 / 17.12.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի «Բորնմութ» - «Լութոն» խաղը դադարեցվել էր, երբ երկրորդ խաղակեսում սրտի կանգի պատճառով հյուրերի ավագ Թոմ Լոքյերը ընկել էր խոտածածկին:

1-1 հաշվի ժամանակ տեղի ունեցած դեպքից հետո երկու թիմերի բուժանձնակազմն արագորեն օգնություն էր ցուցաբերել ֆուտբոլիստին: Այնուհետև նրան պատգարակով դուրս էին բերել խաղադաշտից և հոսպիտալացրել: 

Թիմերը համատեղ որոշմամբ դուրս էին եկել խաղադաշտից և չէին շարունակել հանդիպումը: Նրանք ծափահարել էին երկրպագուներին աջակցության համար, երկրպագուներն էլ իրենց հերթին ողջունել էին խաղացողներին իրենց ծափահարություններով:

«Մեր բժշկական անձնակազմը հաստատել է, որ Լոքյերը սրտի կանգ է ունեցել խաղադաշտում: Բարեբախտաբար, նա արձագանքել է, երբ պատգարակով դուրս էր բերվում խաղադաշտից: Շնորհակալություն ենք հայտնում երկու թիմերի բուժանձնակազմին»,- ասված է «Լութոնի» հաղորդագրության մեջ: 

«Լութոնը» նաև հայտնել է, որ թիմի ավագը կայուն վիճակում է և անհրաժեշտ թեստեր է անցնում հիվանդանոցում, որտեղ նա իր ընտանիքի հետ է: 

2023 թվականին սա երկրորդ դեպքն է, որ Լոքյերը սրտի կանգ է ունենում: Նման իրավիճակ եղել էր նաև մայիսին՝ «Քովենթրի Սիթիի» դեմ Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆի եզրափակիչում: Նրան հոսպիտալացրել էին և վիրահատել: Լոքյերը խաղադաշտ էր վերադարձել հունիսին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա