Logo

Լուքմանը պատասխանել է Գասպերինիին. «Սա անհարգալից վերաբերմունք է»

17:30 / 19.02.2025Ֆուտբոլ
null

«Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուքմանը պատասխանել է թիմի գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինիին, որը ՉԼ անցումային փլեյ-օֆֆում «Բրյուգեից» կրած պարտությունից հետո քննադատել էր նիգերիացուն՝ նրան համարելով իր տեսած վատագույն 11-մետրանոց իրացնողը:

«Ինձ տխրեցնում է, որ այժմ նման հայտարարություն եմ անում, քանի որ միասին հասել ենք մեծ նվաճումների: Նման վերաբերմունքը ցավեցնող է և ոչ հարգալից: Ես միշտ խաղում եմ մեծ նվիրումով, քրտնաջան աշխատանքի միջոցով փորձում եմ օգնել ակումբին և ուրախացնել երկրպագուներին: Այս ամենը երեկվա պարտությունն ավելի ցավոտ է դարձնում: 

Խաղի ընթացքում հիմնական 11-մետրանոց իրացնողն ինձ ասաց, որ ես հարվածեմ: Ցանկանում էի ինձ վրա վերցնել պատասխանատվությունը և օգնել թիմին: Կյանքը մարտահրավերների մասին է, ես կշարունակեմ իմ ցավերը վերածել ուժի», - Լուքմանի խոսքը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն: 

27-ամյա հարձակվողն այս մրցաշրջանում աչքի է ընկել 15 գոլով ու 7 ասիստով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ