Logo

Լուկաշ Պոդոլսկու հրաժեշտի խաղին ներկա է եղել 50 հազար երկրպագու

14:02 / 11.10.2024Ֆուտբոլ
null

Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Լուկաշ Պոդոլսկին անցկացրել է հրաժեշտի հանդիպում, որին ներկա է եղել 50 հազար երկրպագու: Խաղը կայացել է «Քյոլնի» ստադիոնում, որտեղ մրցել են «Պոդոլսկիի թիմն» ու «Քյոլնը»:

Աստղային ֆուտբոլիստը մեկական խաղակես է անցկացրել թիմերի կազմում: Հանդիպումն ավարտվել է «Պոդոլսկիի թիմի» հաղթանակով՝ 5-3: Պոդոլսկին «Քյոլնի» կազմում դարձել է գոլի և ասիստի հեղինակ:

Հրաժեշտի խաղին մասնակցել են Մանուել Նոյերը, Մատս Հյումելսը, Պեր Մերտեզակերը, ինչպես նաև մարզիչներ Հանսի Ֆլիկն ու Յոախիմ Լյովը:

Հիշեցնենք, որ 2014-ին Լուկաշ Պոդոլսկին Գերմանիայի հավաքականի հետ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ