Իսպանացի պաշտպան Լուկաս Վասկեսը մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
33-ամյա ֆուտբոլիստն «Արքայական ակումբում» ելույթները կշարունակի մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը:
Վասկեսը «Ռեալի» համակարգում է 2007 թվականից: 9 մրցաշրջանում իսպանացին նվաճել է 21 տիտղոս, այդ թվում՝ 5 անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում և անգամ դարձել Իսպանիայի Լա լիգայի չեմպիոն:
Նախորդ մրցաշրջանում Լուկաս Վասկեսն անցկացրել է 29 հանդիպում և դարձել 3 գոլի ու 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:


