Logo

Լուկաս Սելարայանը վնասվածք է ստացել

15:17 / 05.02.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի ու «Բելգրանոյի» հարձակողական ոճի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը վնասվածք է ստացել, հայտնում է արգենտինական ակումբը:

32-ամյա ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի 10-15 օր:

«Բելգրանո» տեղափոխվելուց հետո Լուկասը մասնակցել է 3 հանդիպման, արդյունավետ գործողությամբ (գոլ, գոլային փոխանցում) առայժմ աչքի չի ընկել: 

Սելարայանը «Բելգրանո» էր տեղափոխվել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ֆաթեհ» ակումբից: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա