Logo

Լուկաս Սելարայանը տիտղոս է նվաճել՝ խաղալով այլ թիմում

12:45 / 10.12.2023Ֆուտբոլ
null

MLS-ի առաջնությունում կայացել է եզրափակիչը: «Կոլամբուս Քրյուն» 2:1 հաշվով հաղթել է Կառլոս Վելայի և Ջորջիո Կյելինիի թիմին՝ «Լոս Անջելեսին»:

Կոլամբուսում կայացած խաղի հաշիվը բացվել է 33-րդ րոպեին: Ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանի վաստակած 11-մետրանոցն անվրեպ է իրացրել Կուչո Էրնանդեսը: 4 րոպե անց Մալտե Ամունդսենի շքեղ փոխանցումը եզրափակել է գանացի Յո Յեբոան:

Երկրորդ խաղակեսում Մարաշլյանից գնդակը խլելուց հետո կալիֆորնիացիները կարողացել են կրճատել հաշվի տարբերությունը, բայց ավելին անել նախորդ տարվա չեմպիոնին չի հաջողվել:

«Կոլամբուս Քրյուն» երրորդ անգամ դարձել է MLS-ի հաղթող:

Չեմպիոնի կոչումը ստանալու է նաև Հայաստանի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը այժմ խաղում է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ֆատեհում»: Սելարայանը մինչև արաբական երկիր տեղափոխվելը, MLS-ի ավարտված առաջնությունում 20 խաղի է մասնակցել կոլամբուսցիների կազմում՝ դառնալով 10 գոլի ու 7 ասիստի հեղինակ:

MLS, եզրափակիչ
«Կոլամբուս Քրյու» – «Լոս Անջելես»՝ 2:1
Կուչո Էրնանդես, 33, Յո Յեբոա, 37 – Դենիս Բուանգ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ